Էլեկտրական հոսանք

Image_1035Լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը ,որի հետևանքով տեղի է ունենում լիցքի տեղափոխություն կոչվում է էլեկտրական հոսանք:Մետաղներում էլեկտրական հոսանք առաջացնող մասնիկներն ազատ էլեկտրոններն են,էլեկտրոլիդներում դրական և բացասական իոնները,իսկ իոնացված գազերում էլեկտրոննները,դրական իոննները և մասամբ բացասական իոնները:Որպես հոսանքի ուղղություն պայմանականորեն ընդունված է դրականապես լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժման ուղղությունը:Եթե հոսանքը պայմանավորված է բացասականապես լիցքավորված մասնիկների շարժմամբ ,ինչպես մետաղներում է ,ապա հոսանքի ուղղությունը հակադիր է մասնիկների ուղղորդված շարժման ուղղությանը:Հոսանքի գոյության անհրաժեշտ պայմաննեն են,որ նյութը լինի հաղորդիչ ,իսկ երկրորդը անհրաժեշտ է էլեկտրական դաշտի առկայությունը:Այս երկու պայմաններից մեկի բացակայության դեպքում նյութում էլեկտրական հոսանք չի կարող առաջանալ:Օրինակ մետաղներում կան ազատ էլեկտրոնններ,սակայն նրա մեջ հոսանք չի առաջանում,քանի դեռ նրա ծայրերին չենք կիրառել պոտենցիալների տարբերություն:Եվ հակառակը ,եթե չոր փայտի ծայրերին կիրառենք պոտենցիալների տարբերություն,ապա նրա միջով հոսանք չի անցնի,քանի որ չոր փայտում ազատ լիցքակիրներ չկան:Հաղորդիչով էլեկտրական հոսանք անցնելիս այն տաքանում է ,այսինքն հոսանքն ունի ջերմային ազդեցություն:Հոսանքը կարող է ունենալ քիմիական ազդեցություն: Էլեկտրոլիտով օրինակ`աղերի ,թթուների և հիմքերի ջրային լուծույթներով հոսանք անցնելիս դիտվում է նյութի քիմիական բաղադրության փոփոխություն:Հոսանքն ունի մագնիսական ազդեցություն:Հաղորդալարով հոսանք անցնելիս նրա մոտ տեղադրված մագնիսական սլաքը շեղվում է իր սկզբնական դիրքից:Նշված ազդեցությունների առավել ընդհանուրը մագնիսականն է:

Оставьте комментарий