Շրջայց Պատմության թանգարանում

  •  Բարև ձեզ ես Մելիք Ադամյանն եմ: Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացու անվան  կրթահամալիրի  4-րդ դասարանում: Մեր հայրենգիտության ուսուցչուհի ընկեր Շամիրամի հետ ես գնացել  էի Հայաստանի պատմության թանգարան, որտեղ ես տեսա թե ինչպես է ապրել հայ ժողովուրդը մեզանից դարեր առաջ: Այնտեղ ներկայացված էին Հայ ժողովորդի կենցաղի, մշակույթի մասին պատմող բազմաթիվ իրեր և առարկաներ ,որոնք հայտնաբերվել են  պեղումների ժամանակ:Ես տեսա թե ինչպես են գյուղացիները հողը մշակել առանց տրակտորի՝գութանի միջոցով և մտածեցի, թե ինչքան ուժեղ են եղել հայ գյուղացիները:Ես այնտեղ տեսա թե ինչ  հագուստ են կրել, ինչ դրամ են ունեցել, ինչպիսի մեծ կարասների մեջ են պահել գինին և սննդամթերքը,ինչ աշխատանքային գործիքներ են ունեցել  և այդպես շարունակ:Մենք շրջում էինք թանգարանով և զարմացած ու հիացած ծանոթանում ամեն մի առարկայի հետ,որ իր մեջ դարերի շունչ էր պահում:
  • Թանգարանից հետո մենք շրջեցինք աշնանային Երևանով,հիացանք գույնզգույն տերևներով և լավ տպավորություններով վերադարձանք տուն:

Оставьте комментарий