Դաս 32. (25.05 — 05.06) §46. Արքիմեդի օրենքը: §48. Մարմինների լողալու պայմանները: §48. Կենդանիների և մարդու լողալը:

1.Ինչ մեծություններից է կախված Արքիմեդյան ուժը:

P խտությունն է և V ծավալը։

2.Ձևակերպել Արքիմեդի օրենքը:

Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման download (12)ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։

Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։

3.Որ դեպքում է մարմինը՝ ա. խորասուզվում հեղուկում; բ. լողում նրա ներսում, գ. լողում նրա մակերևույթին: 

1. Եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (FԱ<Fծ), ապա մարմինը կսկսի իջնել հեղուկով լցված անոթի հատակը, այսինքն՝ կխորասուզվի:
2.  Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է 
հեղուկի մակերևույթին։
3. Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը , մարմինը լողում է հեղուկի ներսում։

4.Ինչու մետաղադրամը խորասուզվում է ջրում, սակայն լողում է սնդիկի մակերևույթին?

Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է հեղուկի մակերևույթին։

5.Ինչպես է ձուկը կարողանում լողալ տարբեր խորություններում:

Ջրում ապրող կենդանիների մարմնի միջին խտությունը քիչ է տարբերվում ջրի խտությունից, որը հնարավորություն է տալիս նրանց լողալու ջրի խորքերում կամ նրա մակերևույթին։ Փոխելով մարմնի ծավալը՝ջրային կենդանիները կարողանում են կարգավորել ջրում իրենց վրա ազդող արքիմեդյան ուժը։Ձկները դա անում են լողափամփուշտի օգնությամբ։ Թափահարելով պոչը ձուկը կարողանում է հայտնվել տարբեր խորություններում։

6.Ինչու են սատկած ձկները բարձրանում ջրի երես:

Որովհետև ձկան մարմինն ամբողջովին թուլացած է լինում և լողափամփուշտ առավելագույնս փքված վիճակում է։

7.Ինչու մարդն ավելի հեշտ է լողում ծովի ջրում, քան քաղցրահամ ջրում:

Որովհետև քաղցրահամ ջրում, ջրի խտությունը փոքր է մարդու միջին խտությունից։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s