Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Բանաստեղծությունն ինչ գույն ունի, ինչ համ ունի
Իմ կարծիքով բանաստեղծությունն ունի սև և սպիտակ գույն, և դառը համ:
Ինչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս
Ես այս բանաստեղծությունը կարդալիս որ այդ տղայի համար իր տատիկը այս կյանքում շատ լավ և բարի մարդ է:և կյանքում ընտանիքից լավ բան չկա:
հեղինակը իր կյանքի ո՞ր շրջանի մասին է խոսում
Հեինակը խոսում է իր մանկության տարիների մասին:
Ո՞վ է իլիկ մանողը, ո՞ր տողերից իմացար
Իլիկը մանողը նրա տատիկն է ես դա կարող եմ բացատրել տողերով
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
ինչ կարող ես պատմել քո տատիկի մասին
Իմ տատիկը ինձ համար այս կյանքում շատ կարևոր մարդ է:Ինձ իմ տատիկը շատ է սիրում նա երբեմն իր մանկության մասին է ինձ պատմում:Ես իմ տատիկին շատ եմ սիրում ընտանիքից շատ կամ ավելի: