Իմ երգը հեղինակ՝ Հովհաննես Թումանյան

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,

Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

Իմ կարծիքը այս բանաստեղցության մասին այն է, որ Հովհաննես Թումանյանը ուզում է ասել իր սրտի զգացմբունքների մասին, նա իր զգացմունքները վերածում է բանաստեղծության, գանձեր ունեմ անտակ անծեր Հովհաննես Թումանյանը ուզումը ասել որ գանձերը նրա կյանքն են նրա բարությունը և այլն:Իսկ անհուն հանքը իմ գանձերի այս տողը նշանակում է որ նա թաքցնում է իր բարությունը հոգատարությունը:Իսկ այս տողը

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես

Գողից, չարից, չար փորձանքից

նշնակում է, որ գողը չի կարող գողանալ իր գանձը, որովհետև այդ գանձը իր սրտում է: Իսկ այս տողը  Էլ աշխարհ չեմ գալու հո նոր, Իր տվածն եմ տալիս իրեն   նշանակում է, որ Աստվածը իրեն ինչ տվել է  նա վերջում պետք է, վերադարձնի իրեն:

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s