Ծիսական սովորություններ և ավանդույթներ

Հայերի մեջ Բարեկենդանն ամենասպասված ու ժողովրդական տոներից մեկն էր։ Տոնին պատրաստվում էին ընտանիքի բոլոր անդամները՝ առանց բացառության։ Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա։ Երեկոյան ուտում էին կաթնապուր ու մածուն։ Բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Բարեկենդանի անբաժան մասն էին Ուտիս տատը և Պաս պապը կամ Ակլատիզը։ Ուտիս տատը  համարվում էր Բարեկենդանի, այսինքն՝ ճոխ կերակուրների հովանավոր տիկնիկը և մտցվում էր հրապարակ՝ մարդկանց խրախճանքի հրավիրելու։ Տոնի վերջում Ուտիս տատին հրապարակից դուրս էին վռնդում: Ուտիս տատը , որը ։ Հայտնվում էր Պաս պապը կամ Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում։ Այն տանը առաստաղից կախելիս երգում էին՝

Տատը գնաց շերեփը ձեռին,
Պապը եկավ չոմբախն ուսին։

Բարեկենդանի անբաժանելի մասն է դիմակավորումը։ Մարդիկ հնարավորություն ունեին կերպարանափոխվելու։ Հաճախ դա բողոքի արտահայտություն էր, մարդկանց սխալները վեր հանելու և ուղղելու հնարավորություն, հաճախ ուներ նաև չար ոգիներին վախեցնելու նպատակ:

Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը, հաճախ նրան երեսին ալյուր էին քսում, այծի մազից մորուք դնում, մորթիների շորերի մեջ փաթաթում և ձեռքին երկար ձող տալիս: Նա մտնում էին տներ՝ վախեցնելով տոնախմբության մասնակիցներին։ Վերջում մեյմունը տանտիրոջից մի  նվեր էր ստանում և հեռանում։

Տղաները հագնում էին աղջիկների հագուստ, փոքրերը` մեծերիի, երբեմն էլ` ծաղրածուի: Արտաքինը պետք է հնարավորինս ծիծաղաշարժ լիներ։ Դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ ներկում մրով ալյուրով ու ածուխով:

 

Առաջադրանքներ

Ի՞նչ էր խորհրդանշում Ակլատզը:

Ակլատիզը, որը Պահքի հովանավոր տիկնիկն էր։ Վերջինս պատրաստում էին սոխից կամ կարտոֆիլից և մեջը խրում յոթ փետուր, ապա՝ զգեստավորում

Ի՞նչ էին հանգնում Բարեկենդանը տոնելիս:

Տղաները հագնում էին աղջիկների հագուստ, փոքրերը` մեծերիի, երբեմն էլ` ծաղրածուի

 

Ինչո՞ւ էին Բարեկենդան տոնի վերջում ուտում խաշած ձու:

Որովհետև բուն բարեկենդանի օրը ընդունված էր երեկոյան խաշած ձու ուտել՝ այդպիսով փակելով խրախճանքը։

Օգտվելով այս քառատողից գրեք՝ ո՞ր տոնն է ըստ ձեզ հաջորդում Բարեկենդանին՝

Բերաններս փակում ենք սպիտակ ձվով։
Աստված արժանացնի կարմիր ձվով բաց անելու։

Բարեկենդանին հաջորդում էր Զատիկը:

Ի՞նչ ուտելիքներ էին պատրաստում Բարեկենդանին:

Բարեկենդանի առաջին օրերին ընդունված էր պատրաստել գաթա ու հալվա

Ինչո՞ւ էին Ուտիս տատին գլորում սարից:

Տատին սարից գլորում են որովհետև, Բարեկենդանից հետո գալիս է Պասը:

Դիմակավորված կերպարներից էր երեկոյան տներ այցելող մեյմունը, հաճախ նրան երեսին ալյուր էին քսում, այծի մազից մորուք դնում, մորթիների շորերի մեջ փաթաթում և ձեռքին երկար ձող տալիս: Նա մտնում էին տներ՝ վախեցնելով տոնախմբության մասնակիցներին։ Վերջում մեյմունը տանտիրոջից մի  նվեր էր ստանում և հեռանում։

17661805_664313323770755_3645838707820331008_n

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s